Բաժիններ՝

«Ես չեմ ապրում՝ մտածելով անհատական պարգևների մասին». Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է անհատական ​​մրցանակների նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ ապրում՝ մտածելով անհատական ​​մրցանակների մասին: Դրանք թիմային հաղթանակների արդյունք են: Բայց հաճելի է, ես չեմ ստի:

Ես ինձ լավ եմ զգում: Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ թիմը: Ես ուրախ եմ ոչ միայն խփած գոլերի պատճառով, այլև այն մակարդակի պատճառով, որը ունեցել է ազգային հավաքականը վերջին տարիներին»,- ասել է Ռոնալդուն:

Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում ունի 4 պաշտոնական հանդիպում և խփած 6 գոլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս