Բաժիններ՝

«ԱՊԼ-ն  ոսկե դարաշրջան է ապրում»

Իտալացի մարզիչ Արիգո Սակին հայտնել է իր կարծիքը Անգլիայի առաջնության մասին:

«Պեպ Գվարդիոլան, Յուրգեն Կլոպը և Մաուրիսիո Պոչետինոն իմ սիրելի մարզիչներն են: Բոլոր երեքն էլ ունեն նմանատիպ փիլիսոփայություն և համակարգ, չնայած նրանք շատ տարբեր են:

Անգլիան խելահեղ, փայլուն առաջնություն ունի: Այժմ Անգլիայի առաջնությունը ոսկե դարաշրջան է ապրում:

ԱՊԼ-ի խնդիրն այն է, որ այնտեղ շատ հաճախ են խաղում: Գուցե դա է պատճառը, որ հավաքականը երբեք մեծ արդյունքների չի հասնում:

Գվարդիոլայի և Կլոպի ֆուտբոլը նման է իմին: Ինձ շատ են դուր գալիս նրանց արժեքները, մշակույթը և մտածելակերպը: Իմ «Միլանը» ներկայացրեց նորամուծություններ, և Գվարդիոլայի և Կլոպի թիմերը շարունակում են դա անել»,- Սակիին է մեջբերում Daily Mail-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30