Բաժիններ՝

«Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան ծառայեցվում է փոքր խմբի շահերին»

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ:

Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի առաջնությունից առաջ ստեղծված ծանր կացությունը քննարկելու նպատակով օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայկական բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը` միաժամանակ նշելով, որ մարզիկները չեն կարող տուժել արկածախնդրության հետևանքով:

Որոշում է կայացվել, որ Նախարարությունը և ՀԱՕԿ-ը կկազմակերպեն մեր թիմերի մասնակցությունը երկու առաջնություններին` ամենաբարձր մակարդակով, որպեսզի օլիմպիական այս մրցաշրջանում մարզիկները շարունակեն նախապատրաստվել Տոկիո 2020-ին: Համատեղ գործելու պատրաստակամությունը պետք է ազդակ լինի ֆեդերացիային և բռնցքամարտի աշխարհին` համախմբվելու, արկածախնդիրներին մերժելու և ֆեդերացիայի աշխատանքը բնականոն ընթացքի բերելու համար:

 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղ հասարակայնության հետ կապերի  և տեղեկատվության վարչություն

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս