
«Պոլը քննարկել է իր տրանսֆերը Մեսսիի, Վարանի և Զիդանի հետ». Պոգբայի եղբայր

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայր Մատիա Պոգբան պատմել է այն մասին, թե «Ռեալի» և «Բարսելոնայի» խաղացողներից ում հետ է խոսել կիսապաշտպանը՝ խորհելով Լա Լիգա իր հավանական տեղափոխության մասին:
«Ես գիտեմ, որ Պոլը խոսել է որոշ խաղացողների հետ: Նա չի քննարկել իր տրանսֆերը Սերխիո Ռամոսի հետ:
Ո՞ւմ հետ է նա խոսել: Մեսսիի հետ: Նա զրուցել է նաև Զլատանի հետ: Պոլը կապ է հաստատել նաև Գրիզմանի հետ, քանի որ նրանք լավ ծանոթ են ազգային հավաքականից:
Ես չգիտեմ, թե «Ռեալից» ում հետ է նա քննարկել իր հավանական տեղափոխությունը: Օ՜, իհարկե: Նա խոսել է Վարանի և Զիդանի հետ»,- ասել է Մատիա Պոգբան El Chiringuito TV-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը