
««Ռեալին» պետք է վերադարձնել քաղցը հաղթանակների նկատմամբ». Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի ելույթներից նախորդ մրցաշրջանում և հուսով է, որ ընթացիկ մրցաշրջանն ավելի լավն է լինելու:
«Նախորդ մրցաշրջանը չդասավորվեց այնպես, ինչպես կցանկանայինք: Երբ նման բան տեղի է ունենում այդքան հաջող շրջանից հետո, պետք է ամեն ինչ քննադատաբար վերանայել:
Մեզ հետ ինչ-որ բան տեղի ունեցավ: Չէր բավարարում անհրաժեշտ ինտենսիվությունը: Մենք պետք է վերադարձնենք քաղցը հաղթանակների նկատմամբ, բայց մի մոռացեք, որ սա այն թիմն է, որը պատմություն է ստեղծել»,- Պերեսին է մեջբերում OK Diario-ն:
«Ռեալը» բավարար լավ չսկսեց Լա Լիգայի նոր մրցաշրջանը՝ մեկնարկային երեք տուրերում վաստակելով ընդամենը հինգ միավոր: Թիմը 5-րդն է մրցաշարային աղյուսակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը