
Դանակահարված տղամարդը մահացել է. ոստիկանություն

Սեպտեմբերի 10-ին, ժամը 1.45-ի սահմաններում, 70-ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հիշեցնենք, որ գոստոսի 30-ին, ժամը 23-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի 70-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը, 22.30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանի այգու մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղում բնակվող տուժողի 44-ամյա նախկին փեսան դանակով հարվածներ է հասցրել 70-ամյա տղամարդուն:
Օգոստոսի 31-ին, կեսգիշերն անց կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում:
Դանակն առգրավվել:
Նախապատրաստվում են նյութեր: