
Երկրաշարժի օջախի էներգիան պարպվում է. Շիրակի մարզպետ

Հայաստանում գրանցված երկրաշարժի հետցնցումների քանակը զգալի նվազել է։
Երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի օջախի էներգիան արդեն պարպվում է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում։ Հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը, մասնագետների գնահատմամբ, կայուն վիճակ է և ցույց է տալիս, որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»,– գրել է մարզպետը։