
Հնդիկները՝ էժան աշխատուժ, հայերը՝ գործազուրկ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է 63 հազար 085, սակայն Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Թերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82 820 մարդ, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել:
Օրինակ` շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ, ապա հնդիկները դա անում են 3 հազար դրամով: «Ժողովուրդ» թերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի։
Հնդիկները հայկական գյուղերում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում։ Նրանց մեծ մասը ապրում եւ աշխատում են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղերում։ Ի դեպ, Հայաստան ժամանում են նաեւ հնդիկ ընտանիքներ՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: