
Paramount-ը կնկարահանի «Առանց դեմքի» ֆիլմի ռեմեյքը. Deadline

Paramount Pictures ստուդիան ձեռնամուխ ղ եղել Ջոն Վուի «Առանց դեմքի» մարտաֆիլմի ռեմեյքի ստեղծման աշխատանքին: Այդ մասին գրել է Deadline պորտալը:
Ինչպես հայտնի է դարձել հրատարակությանը, սցենարը կգրի Օրեն Ուզիլը («Մաչո եւ բոթան 2», «Քլովերֆիլդի պարադոքսը»): Որպես կինոնկարի համապրոդյուսեր հանդես կգա Նիլ Մորիցը, որն աշխատել է «Ֆորսաժի» ֆրանշիզայի, «Փախուստ» սերիալի եւ բազմաթիվ այլ նախագծերի վրա: Նաեւ գործադիր պրոդյուսեր է նշանակվել Դեւիդ Փերմութը, որն օրիգինալ ֆիլմը պրոդյուսավորել է 1997 թվականին: Դեռեւս չի հաղորդվում, թե ովքեր կարող են լինել ռեմեյքի գլխավոր դերակատարները:
Ջոն Վուի կինոնկարում ներկայացվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Շոն Արչերի (Ջոն Տրավոլտա) եւ հանցագործ Քասթոր Թրոյի (Նիկոլաս Քեյջ) դիմակայության պատմությունը: Արչերը համաձայնում է վիրահատության, ինչի արդյունքում ստանում է Թրոյի դեմքը, որը գտնվում է կոմայի մեջ: Սակայն հետո Թրոյն գիտակցության է գալիս եւ, ստանալով Արչերի դեմքը, անհետանում է: Կինոնկարը վարձույթում հավաքել է 245 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: