
Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը վերածել են հյուրանոցային համարի

Թոբի Ռիս Դեւիսը 45 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել Airbus A319 գնելու եւ այն որպես հյուրանոցային համար վերասարքավորելու համար: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Շահագործումից դուրս բերված ինքնաթիռը նոր կյանք է ստացել: Այժմ օրական 220 դոլարով այնտեղ կարող են գիշերել բոլոր ցանկացողները: Արտասովոր շքասենյակները գտնվում են Հարավային Ուելսում:
Հանրանավի ներսում կա չորս մահճակալ, ջրացնցուղ եւ խոհանոց:
Ինքնաթիռն այնքան մեծ էր, որ այն տեղափոխելու համար ստիպված են եղել բաժանել երկու մասի: Կոնստրուկցիան կրկին հավաքելու համար Թոբին օգտագործել է շինարարական ամբարձիչ:
Արդեն աերոբուս էայցելել տասներկու ընտանիք, եւ բոլորն էլ գոհ են մնացել արտասովոր փորձից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: