Բաժիններ՝

Տայվանում տղամարդն ամուսնացել է մեռած ուղեղով կնոջ հետ

Տայվանում տղամարդն ամուսնացել է սիրած կնոջ հետ այն բանից հետո, երբ նրա մոտ ուղեղի մահ են արձանագրել: Այդ մասին հաղորդել է AsiaOne-ը: Օգոստոսի 22-ին Վան անունով կինը ճանապարհատրանսպորտային պատահարիէ ենթարկվել: Նրա մոտոցիկլետը բախվել է ավտոմոբիլի, որն արգելված շրջադարձ է կատարել: Երեք օր անց բժիշկները Վանի մոտ ուղեղի մահ են արձանագրել: Դրանց հետո նրա կենսագործունեությունը պահպանվել է արհեստականորեն:

Կինը պլանավորում էր ամուսնանալ իր վաղեմի զուգընկերոջ հետ, որին Լին էին կոչում: Թեեւ նրանց հարաբերությունները շարունակվում էին 11 տարի, նրանք չէին կարողանում ամուսնանալ Վանի ծնողների առարկությունների պատճառով: Լինը նրանց հավանությանն է արժանացել միայն վթարից ոչ շատ առաջ:

Հանպատրաստից հարսանիքը կազմակերպել են հենց հիվանդասենյակում: Արտասվող հարազատների աչքի առաջ փեսացուն մատանին դրել է հարսնացուի մատին, որը պառկած էր հարսնաքողով եւ նույնպիսի կարմիր մարզաշապիկով, ինչպիսին նրա հագին է: Դրանից հետո կնոջն անջատել են կենսապահովման ապարատից:

Վանի 12 օրգանները, այդ թվում՝ նրա սիրտը, լյարդը, աչքերի եղջերթաղանթները, արյունատար անոթները եւ մաշկը, նվիրաբերել են կարիքավորներին: «Դա հնարավորություն է տալիս փրկելու այլ մարդկանց,- պարզաբանել է կնոջ մայրը:- Այդ կերպ նա կկարողանա մնալ Երկրի երեսին եւ նայել, թե ինչպես են մեծանում իր երեխաները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս