
Լեհաստանում ապրող ձին ամենափոքրն է ճանաչվել աշխարհում

Լեհաստանում ապրող Բոմբել անունով ձին ամենափոքրն է ճանաչվել աշխարհում. գետնից նրա բարձրությունը ընդամենը 56,7 սանտիմետր է: Այդ մասին հայտնել է NDTV-ն:
Ֆերմերներ Պատրիկ եւ Կատարժինա Զելինսկիները երկուամսական Բոմբելին ձեռք են բերել 2014 թվականին: Նա սովորական չափսի էր, բայց ինչ-որ պահի դադարել է աճել: Բոմբելը ապալուզա ցեղատեսակի ձի է, որն ամերիկյան հնդկացիները բուծել են մայրցամաք ժամանող եվրոպացիների ձիերի ընտրասերման ճանապարհով: Սովորաբար այս կենդանիներն աճում են մինչեւ 160 սանտիմետր:
Բոմբելն ապրում է Լոձ քաղաքից ոչ հեռու գտնվող ֆերմայում եւ ամեն ամիս այցելում է մանկական հիվանդանոց, որտեղ ժամանակ է անցկացնում հիվանդների հետ: Բոմբելի տերերը ասում են, որ նա փոքր ձի է՝ մեծ սրտով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: