ԱՄՆ-ում բանկը սխալմամբ 120.000 դոլար է փոխանցել զույգի հաշվեհամարին
Բանկը սխալմամբ 120.000 դոլար է փոխանցել զույգի հաշվեհամարին, որոնք ձերբակալվել են գումարը ծախսելու համար, գրում է The Washington Post-ը։
Բանկի գանձապահի սխալի արդյունքում 120.000 դոլար փոխանցվել է Ռոբերտ և Թիֆանի Ուիլիամսների BB&T-ի բանկային հաշվին, սակայն վերջիններս որոշել են ոչ ոքի չասել դեպքի մասին և ազատորեն վատնել են գումարը՝ ձեռք բերելով Chevrolet մոդելի ավտոմեքենա և մի շարք այլ թանկարժեք իրեր։
Ոստիկանության հաղորդմամբ՝ զույգը նույնիսկ 15.000 դոլար հատկացրել է գումարի կարիք ունեցող իրենց ընկերներին։ Զույգը երկու շաբաթվա ընթացքում ծախսել է ավելի քան 100.000 դոլար։
Բանկը Ռոբերտի և Թիֆանիի հետ կապ է հաստատել հունիսի 20-ին և տեղեկացրել, որ պարտավոր են վերադարձնել ողջ գումարը, որից հետո զույգը հայտնվել է անելանելի դրության մեջ։
Զույգի դեմ այժմ երեք քրեական մեղադրանք կա․ նրանց մեղադրում են գողության և գողացված գույքի ձեռքբերման մեջ։