
Շան դերասանական խաղը 100.000-ավոր հանդիսականների է գերել ամբողջ աշխարհում

Ժամանակը եւ վայրը, որտեղ արվել է տեսագրությունը, չեն ճշտվում, ինչպես նաեւ տեսահոլովակի հերոսների անունները, բայց նույնիսկ համր տեսագրությունից հասկանալի է դառնում, որ մի լավ տղայի անրաժեշտ է կտրել թաթերի ճանկերը, եւ նա, դատելով ըստ ամենայնի, այնքան էլ տրամադրված չէ դա անելու։
Նախ շունը հրաժարվում է կատարել թաթը տալու՝ տիրուհու խնդրանքը, իսկ երբ վերջինս ինքն է վեցնում թաթը գործողությունը կատարելու, պոչավոր Դի Կապրիոն, դատելով հայացքից, հասկանում է, որ անխուսափելին պետք է կատարվի, եւ ավելի լավ բան չի մտածում, քան շատ հոգնած շան դեր խաղալը:
Այդ հնարքը ճանկահատիչի հետ հանդիպումից, բնականաբար, նրան չի փրկում, փոխարենը դերասանական խաղը կարողանում է հարյուր հազարավոր հանդիսականների գերել ամբողջ աշխարհում: Հրապարակման պահից երեք օր անց տեսահոովակը միայն մի քանի ֆորումում հավաքել է ավելի քան 7 միլիոն դիտում, հաղորդել է Life-ը: