
«2019 թվականին մենք դեռ խոսում ենք ռասիզմի և հոմոֆոբիայի մասին: Սարսափելի է, թե ինչ աշխարհ ենք թողնելու երեխաների համար». Ժիրու

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն իր վերաբերմունքն է հայտնել Լիգա 1-ի խաղերում հոմոֆոբ պաստառների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:
– Ո՞րն է Ձեր դիրքորոշումը վերջին շաբաթների ընթացքում ֆրանսիական հասարակությանը անհանգստացնող հոմոֆոբ պաստառների վերաբերյալ:
– Պետք չէ ամեն ինչ իրար խառնել: Երկրպագուների երգերը տարիներ շարունակ գոյություն ունեն, մենք չպետք է շփոթենք դրանք վերջին պաստառների հետ: Ես չեմ հասկանում, թե ինչպես են նույն կերպ գնահատում արժեքները:
Կարո՞ղ ենք խանգարել երկրպագուներին երգել այս երգերը: Չգիտեմ, բայց տրիբունաներից պաստառները պետք է հանվեն: Պետք է կարողանալ հայտնաբերել հրահրողներին և չթողնել նրանց մարզադաշտեր:
Անգլիայում դա չէր կարող պատահել, քանի որ ներմուծվեցին երկրպագուներին սահմանափակող տուգանքներ: «Չելսիում» մարզադաշտում գտնվող մեկ տղա բղավեց ռասիստական վիրավորանքներ, իսկ հետո նրան արգելվեց մուտք գործել մարզադաշտ ամբողջ կյանքում: Ահա լուծումը:
2019-ին մենք դեռ խոսում ենք ռասիզմի և հոմոֆոբիայի խնդիրների մասին: Սա նշանակում է, որ հասարակության մեջ կարծիքը ամբողջովին չի փոխվել: Դա վախեցնում է: Սարսափելի է, թե ինչ աշխարհ ենք թողնելու երեխաների համար:
– Ինչպե՞ս կարող ենք բարելավել իրավիճակը այս հարցերի շուրջ:
– Սա կրթության, տեղեկացվածության խնդիր է: Եթե դուք ձեր երեխաները տանը չեք բացատրում այս բաները, դա լավ չէ:
Ես աջակցում եմ կանխարգելիչ արշավներին: Գործընթացը շատ երկար է լինելու:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն զգուշացրել է իր երկրպագուներին, որ կզրկի նրանց բաժանորդագրություններից՝ ռասիզմի, խտրականության և հոմոֆոբիայի դրսևորումների համար:
Փարիզյան ակումբը նամակներ է ուղարկել երկրպագուներին, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ:
ՊՍԺ-ն դեմ է ռասիզմի և խտրականության բոլոր ձևերին՝ մարզադաշտերում և դրանից դուրս: Այս տեսակի դրսևորումները կարող են հանգեցնել նրան, որ մրցավարը դադարեցնի հանդիպումը:
Ակումբը խստորեն զգուշացրել է, որ նման դրսևորումների դեպքում կզրկի երկրպագուներին տարեկան բաժանորդագրումից:
Սիրարփի Աղաբաբյան