
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ:
Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում՝
Սեպտեմբերի 8-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Սեպտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: