
Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի մոտ դրական տեղաշարժ կա

Երևանի Թումանյան, 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի մոտ կա դրական տեղաշարժ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Երեխան սկսել է շնչել ինքնուրույն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բժիշկների խիստ հսկողության տակ»,- գրել է Դերձյանը:
Սեպտեմբերի 5-ին ժամը 10:32-ին Երևանի Թումանյան, 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:
Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք:
Փոքրիկի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկորների ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկորների կոտրվածքներ: