
Ամեն հունիսի 30-ին Մեսսին իրավունք ունի չեղարկել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է լքել ակումբը ցանկացած մրցաշրջանի ավարտին, չնայած պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:
Ինչպես հաղորդում է El Pais-ը, համաձայնագրում կա մի դրույթ, համաձայն որի՝ 32-ամյա արգենտինացին կարող է չեղարկել պայմանագիրն ամեն հունիսի 30-ին:
«Բարսելոնայի» ղեկավարությունը, 2017 թվականին երկարաձգելով պայմանագիրն արգենտինացու հետ, Մեսսիին թույլ տվեց ինքնուրույն որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի տվյալների՝ նախկինում նման պայմանագրեր ունեին Անդրես Ինյեստան, Խավին և Կարլես Պույոլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը