
Բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելուց առաջացել է հոսանքի կարճ միացում. անչափահաս աղջիկն այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելու առաջացել է հոսանքի կարճ միացում, ինչի արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով աղջիկը ստացել է այրվածքներ, նաև մասնակի այրվել է ննջասենյակի գույքը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Նախապատրաստվում են նյութեր: