Բաժիններ՝

Դալլասի օպերան չեղարկել է համերգը Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Դալլասի օպերային թատրոնը հրաժարվել է անցկացնել իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ հաջորդ տարվա մարտին պլանավորված համերգը՝ նրա նկատմամբ առաջադրված սեռական ոտնձգությունների մղադրանքների պատճառով:

Այդ մասին ասված է օպերայի՝ սեպտեմբերի 5-ին հրապարակված հայտարարության մեջ: «Իրադարձությունների զարգացման լույսով, որոնք վերաբերում են Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ մեղադրանքներին, Դալլասի օպերան որոշեց չեղարկել 2020 թվականի մարտի 11-ի գալա-համերգը, որտեղ նա պետք է ելույթ ունենար»,- նշել են թատրոնի ներկայացուցիչները:

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) օպերան չեղարկել է հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը Դոմինգոյի մասնակցությամբ: Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) սիմֆոնիկ նավագախումբը հետ է կանչել սեպտեմբերի 18-ի համերգին մասնակցելու՝ երգչին ուղարկված հրավերը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս ամսվա սկզբին եւս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ: Երգչուհի Անջելա Թյոռները եւ տասը այլ կանայք, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունները նշվեն, քանի որ դեռեւս աշխատում են ինդուստրիայում, գործակալությանն են դիմել այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին թողարկվեց մի նյութ, որում ներկայացված են ինը կանանց, այդ թվում՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆի մեղադրանքները օպերային երգչի նկատմամբ: Կանայք հայտարարել են, որ Դոմինգոն իրեն անվայելուչ է պահել գրիմարաններում, հետամտել է ու փորձել է համբուրել:

Ավելի վաղ Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն հայտարարել էր, որ Դոմինգոյի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքները պետք է ապացուցվեն ինչ-ինչ եզրակացություններ անելուց առաջ: Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ միայն մի կին է բացեիբաց հայտարարություն արել, մնացածները հանդես են եկել անանուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս