
Կանտեն մասնակցել է «Չելսիի» երկրպագուի դստեր հարսանիքին

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մասնակցել է «Չելսիի» երկրպագու Ֆրանկ Խալիդի դստեր հարսանիքին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ Կանտեն նախապես հրաժարվել է հրավերից՝ «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերի պատճառով:
Բայց վնասվածք ստանալուց հետո ֆուտբոլիստը որոշել է մասնակցել հարսանիքին: Շատ հյուրեր լուսանկարվել են ֆուտբոլիստի հետ, իսկ ոմանք նույնիսկ նրան խորհուրդ են տվել փոխել ակումբը:
Անցյալ տարվա մայիսին Կանտեն այցելել էր Ֆրենկին հիվանդանոցում, երբ վերջինս ենթարկվել էր սրտի վիրահատության:
Introduced @nglkante to my mum and dad at my daughters wedding. Ngolo is such a diamond as he wanted to congratulate my daughter & son in law on the stage. Love him as a player but even more as a caring person who puts others before himself. Deserves all the success he gets. #CFC pic.twitter.com/GSG0nYe0EY
— Frank Khalid (@FrankKhalidUK) September 2, 2019
Պատրաստեց Անի Գաբուզյանը