Բաժիններ՝

Մինչև Իտալիայի երկրորդ գոլը խաղն արդարացի ընթացք ուներ. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով ընտրանու ֆուտբոլիստները պայքարել են Իտալիայի դեմ խաղի մինչև վերջին րոպեն:

«Լավ սկսեցինք հանդիպումը և շատ ագրեսիվ էինք, ինչի շնորհիվ էլ գոլ խփեցինք: Գոլ բաց թողեցինք, հետո էլ խանգարեց կարմիր քարտը: Բայց տղաները մինչև վերջ խաղացին և ցույց տվեցին, որ 10 ֆուտբոլիստվ ևս կարել է խաղալ Իտալիայի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի կարծիքով՝ Հայաստանի ընտրանին կարող էր ևս մեկ գնդակ հեղինակել: «Մինչև իրենց երկրորդ գոլը խաղն արդարացի ընթացք ուներ»,-շեշտեց Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունելով Իտալիային պարտվեց 1:3 հաշվով: Հայաստանը Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: Այդ խաղը կմեկնարկի 17:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս