
«Նեյմարն արեց հնարավոր ամեն ինչ վերադառնալու համար». Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է հարձակվող Նեյմարի և Անտուան Գրիզմանի մասին:
«Նեյմարի մեկնելուց առաջ մենք նրան ասացինք, որ «Բարսելոնայից» ավելի լավ տեղ չի լինի:
Բայց սա նրա որոշումն է, նա ընտրեց իր սեփական ուղին: Նեյմարն արեց հնարավոր ամեն ինչ վերադառնալու համար:
Ինչ վերաբերում է Գրիզմանին, ապա նա թիմում հարմարվում է ամենալավ ձևով: Թիմի բոլոր մասնակիցները տեսնում են, որ նա շատ համեստ է: Այստեղ բոլորս հավասար են»,- ասել է Սուարեսը:
Լա Լիգայի 3 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է 4 միավոր և գրավում է 8-րդ տեղը:
Սիրարփի Աղաբաբյան