Բաժիններ՝

«Սպիտակները որոշել են, որ իրենք ավելի լավն են, քան սևերը: Մշակույթը փոխելը հեշտ չէ». Թյուրամ

«Յուվենթուսի» նախկին խաղացող Լիլիան Թյուրամը կիսել է իր կարծիքը իտալական ֆուտբոլում ռասիզմի խնդրի վերաբերյալ:

«Ի՞նչ կարող են սովորել երկրպագուները, եթե մենք շատ ենք խոսում և ոչինչ չենք անում: Սովորելու համար հարկավոր է շարժվել, որոշումներ կայացնել և աշխատել խնդիրների հետ: Եթե ոչինչ չի արվում, ապա նրանց իրավունք եք տալիս շարունակել վարվել այնպես, ինչպես հիմա են անում:

Ակնհայտ է, որ այժմ ակումբի ղեկավարները ռասիզմը այդքան լուրջ չեն համարում: Կան շատ մարդիկ, ովքեր շեշտում են փոփոխության անհրաժեշտությունը, բայց միևնույն ժամանակ ոչինչ չեն անում: Իմ կարծիքով, նրանք, ովքեր ոչինչ չեն ձեռնարկում, համամիտ են ռասիստների հետ: Ինչ-որ մեկին կարող են նյարդայնացնել իմ խոսքերը, բայց ես իսկապես այդպես եմ կարծում:

Եթե ինչ-որ բանի մասին եք մտածում, ապա այն փոխելու համար պետք է ինչ-որ բան անեք: Օրինակ, Ֆրանսիայում մրցավարները ընդհատում են հանդիպումները տրիբունաներում հոմոֆոբիայի դրսևորումների դեպքում: Եթե դադարեցնեք հանդիպումները և թիմեր ուղարկեք հանդերձասենյակներ, դա մարդկանց կսովորեցնի: Ես նույն կոշտ դիրքորոշումը չեմ տեսնում Իտալիայում:

Երբ խոսքը գնում է ռասիզմի մասին, պետք է հասկանաք, որ ֆուտբոլի աշխարհը հեռու է ռասիզմից: Այնուամենայնիվ, ռասիզմը առկա է իտալական, ֆրանսիական և եվրոպական մշակույթներում: Սա հիմնականում վերաբերում է սպիտակամորթների մշակույթին:

Սպիտակները որոշել են, որ իրենք ավելի լավն են, քան սևերը: Դժբախտաբար, սա շարունակվում է դարեր շարունակ: Մշակույթը փոխելը հեշտ չէ:

Ինչքա՞ն կտեսնենք նման արձագանք նույն իրադարձություններից հետո: Ի վերջո, բոլորը կարծում են, որ սա լուրջ խնդիր է, դրա համար անհրաժեշտ է գտնել լուծում: Եթե մենք այս մասին երկար տարիներ խոսում էինք, բայց մինչ այժմ ոչինչ չի արվել, սա նշանակում է, որ մենք տեսնում ենք միայն անհավատալի պատրվակ, և մարդիկ չեն ցանկանում լուծել այս խնդիրը:

Անգլիայում վերջերս Պոգբան սոցիալական ցանցերում հանդիպել է ռասիզմի դրսևորումներին: Մի մարզիչ ասաց, որ լրատվամիջոցները պետք է բոյկոտվեն: Սակայն նույն մարզիչը դեմ էր ռասիզմի պատճառով հանդիպումները դադարեցնելուն: Բոլորն ասում են՝ մենք պետք է ինչ-որ բան անենք, բայց նրանք ոչինչ չեն ձեռնարկում: Այսպիսով, ռասիստները կարծում են, որ նրանք ճիշտ են»,- ասել է Թյուրամը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս