Բաժիններ՝

Չարաշահելով քաղաքացու վստահությունը՝ խաբեությամբ տիրացել էր նոթբուքին

Օգոստոսի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ հափշտակել են իր նոթբուքը։ Համակարգիչը վաճառելու մասին նա հայտարարություն էր տեղադրել համացանցում, գնորդը զանգել էր։

Գումարը քիչ հետո վճարելու պայմանով, քաղաքացին նոթբուքը թողել էր դեղատանը, գնորդն էլ նրա վստահությունը չարաշահելով խաբեությամբ տիրացել էր դրան։ Տուժողին պատճառվել էր 470 հազար դրամի վնաս։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքում բնակվող 42-ամյա տղամարդը։
Օգոստոսի 30-ին, ժամը 14-ին, տղամարդը հայտնաբերվեց Առինջ գյուղում, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և խոստովանական բացատրություն տվեց։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս