Բաժիններ՝

Գյումրիում 11 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը կալանավորվեց

Գյումրիի դատարանը 11 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող մորը կալանավորելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Իր իսկ երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը կալանավորվել է»,- ասաց Խաչատրյանը։

Օգոստոսի 31-ին Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում 11 ամսական աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և նրան բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն կատարելու կամ դրա կատարման կասկածանքով) հարուցվել է քրեական գործ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս