Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին ու փաստաբան Մուշեղ Շուշանյանին. «Փաստինֆո»

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Ա.Գեւորգյյանը պահանջում է, որ պատգամավորն ու փաստաբանը հերքեն վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրեն և փոխհատուցեն՝ պատճառված բարոյական վնասի համար, ինչպես նաեւ արձանագրվի իր անմեղության կանխավարկածի խախտումը։

Հայցադիմումի պատճառ է դարձել օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանի հնչեցրած մտքերը առ այն, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս