
Ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկել «Զիլ-130» մակնիշի բեռնատարը

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս Լոռու մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին:
Օգոստոսի 30-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին` Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 30-ամյա վարորդի «Զիլ-130» մակնիշի բեռնատարը:
Մեքենան բեռնված էր 12 խմ փայտանյութով: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում է Ահնիձոր գյուղի մի բնակչի, որն այն ձեռք էր բերել օգոստոսի 8-ին` նույն գյուղի հարակից անտառից:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: