Քոչարյանի աջակիցների և ընդդիմախոսների միջև ոստիկանները պատ են կազմել
Սահմանադրական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
Մինչ ՍԴ դատավորները քննում է դիմումները, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրանց ընդդիմախոսներն ակցիա են իրականացնում դրսում։ Ռ. Քոչարյանի աջակիցները պահանջում են արդար քննություն, իսկ ընդդիմախոսները հակադարձում են նրանց՝ նշելով, որ Քոչարյանը պետք է դատվի։
Աջակիցները և նրանց ընդդիմախոսները միմյանց փոխադարձ վիրավորանքներ են հասցնում՝ ինչպես նիստերի դահլիճում, այնպես էլ՝ դրսում։ Ոստիկաններին առայժմ հաջողվում է թույլ չտալ, որպեսզի իրավիճակը սրվի, նրանք պատ են կազմել երկու կողմերի միջև։
Զվարթ Խաչատրյան