Պատրուշևը Բաքվում կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը սեպտեմբերի 4-ին կայցելի Ադրբեջան, որտեղ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ: Այդ մասի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում:

«Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կայցելի Ադրբեջանի Հանրապետություն: Բաքվում Պատրուշեւն անվտանգության հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ոոսուբովի եւ երկու երկրների մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30