Բաժիններ՝

«Մեքենաները ջարդվում են, ժողովուրդն էլ թոզի մեջ խեղդվում է». Ալավերդցիները պահանջում են վերանորոգել  Մ6 ճանապարհահատվածը

Ալավերդիում բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին սկսել՝ դժգոհելով քաղաքի անմխիթար ճանապարհից:

«Պատճառն այն է, որ խոստացել էին մեր ճանապարհը մինչև սեպտեմբեր վերանորոգել, բայց ոչ մի աշխատանք չի կատարվել, ճանապարհը նույն ձևի անմխիթար մնացել է: Աշխատողներին տուն են ուղարկել, տեխնիկա չկա, ոչ մի գործ չի արվում: Խոսքը Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) ճանապարհահատվածի մասին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու ավագանու անդամ Ալիկ Նասիբյանը:

«1 տարուց ավելի  է՝ աշխատանքները սկսել են, քանդել են, փշրել: Ապրիլին Տրանսպորտի նախարարը եկավ, ժողովրդին հանդիպեց, ասաց, որ Ալավերդու հատվածը մինչև սեպտեմբեր կվերանորոգվի, բայց նույն ձևը մնում է: Ասֆալտի շերտը քերել են, ու այդպես մնացել է: Մեքենաները ջարդվում են, վարորդները բողոքում են, ժողովուրդն էլ թոզի մեջ խեղդվում է:

Մինչև 15:00-ն սպասում ենք, որ գան AAB Construction և «Բիլայն» ընկերությունների ղեկավարները: Տեսնենք, թե ի՞նչ պատասխան կտան, եթե նորմալ եղավ՝  ճանապարհը կբացվի, նորմալ չի լինի՝ կփակենք, մինչև  այնպիսի մարդ գա, որ մեզ ստույգ պատասխան տա»,- եզրափակեց Ալիկ Նասիբյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս