Բաժիններ՝

Ուռուցքաբանի հարցերից հետո նախարարը լքեց սենյակը. Ճեպազրույցում նա անդրադարձավ ծննդկանի մահվանն ու Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ազատմանը

Առողջապահության նախարարը մամուլի ասուլիս էր հրավեր, որի մեկնարկից րոպեներ անց նրան հարցեր ուղղեց նաև ԱՆ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը: Հիշեցնենք, որ նա պարբերաբար անդրադառնում է նախարար Թորոսյանի գործունեությանը:

Թորոսյանը, սակայն չլսեց հարցերը:

«Զբաղեցնում եք պաշտոն և պարտավոր եք հարցերին պատասխանել»,- պնդեց Գևորգ Թամամյանը:

Արսեն Թորոսյանը լքեց սենյակը՝ նշելով, որ Թամամյանը այլ շահեր է հետապնդում, ապա առանձին ճեպազրույցով զրուցեց լրագրողների հետ:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Մարգարյան հիվանդանոցում ծննդկանի մահվան դեպքին, նա նշեց. «Գիտենք՝ եղել է մահվան դեպք երեկ, մենք զբաղվում են դեպքի փորձագիտական եզրակացությունը տրամադրելով և  մեր մասնագետները տեղում ուսումնասիրությունն են կատարում,նաև փորձել ենք արագ մոբիլիզացնել, որպեսզի ուրիշ բժշկական կենտրոններից մարդիկ գան և բժշկական օգնություն ցուցաբերեն տեղում,  ցավոք, կյանքը փրկել չի ստացվել, այս պահին մահվան պատճառի մասին տեղեկատվություն դեռ չունեմ, սակայն գլոբալ առումով մայրական մահացությունները մեր ուշադրությոան կենտրոնում են և քննարկվում են, որպեսզի հետագայում խուսափենք նման դեպքերից»:

Նախարարը խոսեց նաև Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի աշխատանքի ազատման հիմքերից. «Հիմքեր կային՝ սկսած այդ կենտրոնի հետ կապված ընդհանուր բողոքներից և մի մասնավոր դեպք,  երբ կենտրոնի տնօրենը խոչընդոտել էր օտարերկրյա ներդրում ու մինչև հիմա խոչընդոտում էր: Որոշումն իրավաչափ է ու տեղին»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսըYoutube LIVE` https://youtu.be/77QdV4Iy3wE

Gepostet von PARA TV am Dienstag, 3. September 2019

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս