
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի

Գյումրիում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին կկառուցվի մարզադպրոց. շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներսում կլինի նաև 1000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, ֆուտզալի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մրցումներ անցկացնելու համար:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/830517307349762/