Բաժիններ՝

Նա հանգստացավ, ճանապարհորդեց, զբաղվեց սերֆինգով, ստեղծեց պոդկաստ և վերսկսեց կարիերան «Փյունիկում». Սիչյով

Դմիտրի Սիչյովը վերջին անգամ դաշտ դուրս եկավ 2018 թվականի մայիսին, բայց չհայտարարեց կարիերայի ավարտի մասին՝ պնդելով, որ ինքը «դադար է վերցնում»: Եվ դադարն իսկապես ավարտվեց:

35-ամյա հարձակվողը վերսկսեց կարիերան Երևանի «Փյունիկում»՝ կնքելով 1+1 ձևաչափով պայմանագիր:

«Հանգստացել եմ մի փոքր և պատրաստ եմ շարունակել իմ կարիերան: Ուրախ եմ, որ «Փյունիկի» մաս եմ կազմում և շնորհակալություն եմ հայտնում իմ նոր ակումբին՝ վստահության համար: Շոուն պետք է շարունակվի»,- գրել է Սիչյովը Instagram-ում:

Մենք Սիչյովին հիշում ենք «Սպարտակում» և «Լոկոմոտիվում» անցկացրած հրաշալի ժամանակաշրջաններով, բայց նրա կարիերայի վերջին չորս տարիները բավականին էկզոտիկ էին:

2015 թվականի վերջին Դմիտրին «Օկժետպեսում» վարձավճարով խաղալուց հետո վերադարձավ Ռուսաստան, որտեղ 20 խաղում խփեց 3 գոլ: Այդ ժամանակ հարձակվողի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ավարտվել էր, և նա պահպանում էր մարզավիճակը՝ խաղալով 8×8 ֆուտբոլ:

2016 թվականին նրա խաղը դիտել են Վիետնամում, Մալայզիայում, Իրանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Ավստրալիայի Սիդնեյում, բայց նա որևէ այլ պայմանագիր չի կնքել:

2017 թվականի փետրվարին Սիչյովը սկսեց մարզվել «Լոկոմոտիվի» լողափնյա թիմի հետ, իսկ գարնանը՝ լողափնյա ֆուտբոլում իր դեբյուտային խաղում նա առաջին գոլը խփեց «Սպարտակին»՝ տուգանային հարվածից:

2017 թվականի ամռանը նա վերադարձավ «Լոկոմոտիվ» և սկսեց խաղալ երկրորդ թիմում: «Կազանկայում» Սիչյովը անցկացրեց 18 հանդիպում և դարձավ 1 գոլի հեղինակ: 2018 թվականի մայիսին Դմիտրին անցկացրեց իր կարիերայի վերջին խաղը այս պահի դրությամբ:

Սիչյովը մեկ տարուց ավելի չի խաղացել ֆուտբոլ, բայց ակնհայտորեն չի ձանձրանացել:

Այս տարվա ընթացքում նա հասցրել է նոր հետաքրքրություններ
գտնել, այդ թվում՝

• Դարձավ սերֆինգի մարզիչ Մավրիկիոսում: Մի զարմացեք. Սիչյովը երկար ժամանակ է, ինչ սիրում է սերֆինգով զբաղվել. նա առաջին անգամ կանգնել է փայտի վրա 2009 թվականին:

• Տնտեսագիտական բարձրագույն դպրոցում պաշտպանեց դիպլոմային աշխատանք՝ սպորտի կառավարման ոլորտում:

• Սկսեց դիտել միջազգային խաղերը մարզադաշտից: Նա Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Տոտենհեմի» դեմ խաղում «Լիվերպուլի» երկրպագու էր:

• Կարդաց, շատ կարդաց:

• Ճանապարհորդեց:

• Փորձեց իր ուժերը սնոուբորդում:

• Եվ նույնիսկ Դենիս Կազանի հետ մեկնարկեց պոդկաստ: Առաջին թողարկման հյուրը Դմիտրի Տարասովն էր:

Ռուսաստանի հավաքականի կազմում Սիչյովը ևս շատ հանդիպումներ անցկացրեց: 47 հանդիպումում նա դարձավ 15 գոլի հեղինակ: Սիչյովը Ռուսաստանի հավաքականի կազմում 2008 թվականին դարձել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս