Մեն Մեն պանդան զույգ է ունեցել Բեռլինի կենդանաբանական այգում
Մեն Մեն մեծ պանդան, որը Բեռլինի կենդանաբանական այգում ապրում է 2017 թվականից, զույգ է բերել: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը
«Մեն Մենը եւ նրա երկու քոթոթները հաջողությամբ են տարել ծնունդը եւ իրենց լավ են զգում,- հաղորդագրության մեջ բերված է կենդանաբանական այգու տնօերն Անդրեաս Քնիրիմի խոսքը:- Չնայած այն բանին, որ դա երիտասարդ պանդայի առաջին սերունդն է, նա ջանասիրությամբ հոգ է տանում արջուկների մասին»:
Մեն Մենին Ցզյաո Ցին արուի հետ զուգավորել են ավելի քան 20 շաբաթ առաջ, իսկ քոթոթները ծնվել են օգոստոսի 31-ին: «Սկզբում ձագերը պետք Է ուտեն յուրաքանչյուր երկու-երեք ժամը մեկ: Մոր մոտիկությունը կարեւոր է, որպեսզի ձագուկները չսառչեն»,- պարզաբանել է Քնիրիմը:
Մեծ պանդան հազվագյուտ կենդանի է որը գրանցված է Կարմիր գրքում, եւ Չինաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշն է: 2013 թվականի վերջին ՉԺՀ-ում վայրի բնության մեջ կար 1864 մեծ պանդա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: