Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են հագուստի խանութից կատարված գողությունը

Օգոստոսի 29-ին մայրաքաղաքի հագուստի խանութներից մեկում գողություն էր կատարվել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրանական բաժնում հաղորդում էին ընդունել։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով օգոստոսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Զարթունք գյուղում բնակվող 24-ամյա երիտասարդը։ Ժամը 21-ին նա հայտնաբերվեց Հյուսիսային պողոտայում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս