Բաժիններ՝

«Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են Պիկեին դարձնել ակումբի նոր նախագահ, իսկ Խավիին՝ մարզիչ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կատալոնացի երկրպագուների ֆավորիտն է՝ որպես ակումբի հաջորդ նախագահ, հաղորդում է AS-ը:

Ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի լիազորությունները կավարտվեն 2021 թվականին: Աղբյուրի համաձայն, 32-ամյա Պիկեի թիմում կարող են ընդգրկվել նախկին թիմակիցները՝ Խավին և Կառլես Պույոլը: Վերջինս կարող է ստանձնել մարզական տնօրենի պաշտոնը, իսկ Խավիին «կապտանռնագույնների» երկրպագուները դիտարկում են՝ որպես թիմի գլխավոր մարզիչ:

Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ Պիկեն դեռևս չի մտածում իր խաղային կարիերան ավարտելու մասին և այլ ակումբներում՝ «Անդորրայում» և «Խիմնաստիկ Մանրեսում», որոնց սեփականատերն է հանդիսանում, կառավարման փորձ է ձեռք բերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս