
Երկրպագուներից ոմանց վախեցրել է Սքառլեթ Յոհանսոնի հիդանդագին տեսքը

Ամերիկացի դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնի արտաքին տեսքը վախեցրել է երկրպագուներին: Այդ մասին հայտնել է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը:
Նշվում է, որ 34-ամյա արտիստուհին «հոգնած եւ լաց եղած» տեսք ուներ եւ կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր միայնակ: Երկրպագուներից ոմանք այն կարծիքն են հայտնել, որ Յոհանսոնին ծերացրել է անհաջող դիմահարդարումը:
Թե հատկապես որ երկրպագուներին է վախեցրել դերասանուհու արտաքին տեսքը, չի ճշտվում: Մինչդեռ Յոհանսոնի մոլի երկրպագուները Twitter-ում նշել են, որ նրա տեսքը սքանչելի է, իսկ դերասանուհուն անվանել են «աստվածուհի»:
Յոհանսոնը գլխավոր դերում հանդես է եկել Նոա Բաումբաքի «Ամուսնական պատմություն» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնում: Ժապավենում նաեւ խաղացել են Ադամ Դրայվերը եւ Լորա Դեռնը: