Բաժիններ՝

«Արցախի հարցը, իմ համոզմամբ, ընկեր, մտերիմ, բարեկամ, ազգական չի ճանաչում». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՅՈ, ԳՐԵԼ ԵՄ և ՉԵՄ ԶՂՋՈՒՄ

Զարուհի Մեջլումյանի գրառման պատասխանս մեծ «աղմուկ» բարձրացրեց ֆեյսբուքում։ Անկեղծորեն ասում եմ՝ ինձ համար շատ դժվար էր ինձ մտերիմ մարդուն քննադատել։ Հաճախ իմ մտերիմների կարծիքների հետ համաձայն չլինելով՝ հրապարակային նրանց չեմ քննադատում, այլ հանդիպումների, կամ նամակագրության միջոցով։ Սակայն Արցախի հարցն իմ համոզմամբ ընկեր, մտերիմ, բարեկամ, ազգական չի ճանաչում։ Եվ եթե իմ ամենամտերիմ ազգականներն էլ հանկարծ․․․, նրանց էլ չեմ խնայի։

Բայց․․․բայց, այն ինչ տեղի է ունենում անիծյալ ֆեյսբուքում՝ պիտակավորումներ, լուտանքներ, անեծքներ, հայհոյանքներ․․․չգիտեմ ինչ ասել։ Ամեն անգամ զարմանում եմ (չնայած պետք չի զարմանալ), թե ինչպես կարելի է որևէ մեկի հետ համաձայն չլինելու դեպքում (դա կլինի Զարուհի Մեջլումյանը, թե Վիտալի Բալասանյանը), մարդիկ, որ իրենց կյանքում որևէ հանրային օգտակար գործ չեն արել, իրենց պարտականությունն են համարում իրենց «հեղինակավոր» կարծիքը հայտնել, այն համեմելով լուտանքներով։ Իհարկե, իրենց ինչ-ինչ գործեր կատարած համարողներն էլ ետ չեն մնում։ Ցավոք, սա մեր մշակույթն է, ավելի ճիշտ՝ հակամշակույթը։

Սիրելի Զարուհի, իմ գրածի պատճառով քեզ վիրավորողների փոխարեն ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավետիք Իշխանյանը պատասխանել էր ՊՎԾ (Պետական վերահսկողական ծառայություն) նախկին մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանին, ով ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի՝ aravot.am-ին տված հարցազրույցով (««Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են». Վիտալի Բալասանյան) և կից գրել էր հետևյալը.

«Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս