![](/banners/BeFunky-design.jpg)
Դիլիջանի թունելում ավտոմեքենայից բարձրացող ծուխը թողել է հրդեհի տպավորություն
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/2cabcd4a09ff426781d4cf6c6f3e0e45_md.thumb_.jpg)
Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թունելում գտնվող բեռնատար ավտոմեքենայից անսարքության հետևանքով դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն: