Բաժիններ՝

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարից տուժածներից 2-ը դեռ Վրաստանում են, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 2-ը դեռ գտնվում են Վրաստանում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր։

Հիշեցնենք, որ բախվել էին «Mercedes Sprinter» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած:

Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 16 ՀՀ քաղաքացի:

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առայժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում: Գայանե Բ.-ի և Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Աննա Ա.-ինը և Լենա Մ.-ինը՝ ծանր, մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Թբիլիսի քաղաք է մեկնել 4 ավտոմեքենա (ռեանիմոբիլ)։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 08:38-ին տուժածներից Լենա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս