«Ռեալը», «Ատլետիկոն» և «Էսպանյոլը». Ի՞նչ դիտել Լա Լիգայում այսօր
Մինչև «Բարսելոնան» շռայլորեն միավորներ է բաժանում, նրա անմիջական մրցակիցները շարունակում են իրենց ակտիվում գրանցել միավորներ, որոնք հետագայում կարող են լուրջ ազդեցություն ունենալ իրենց դիրքի վրա:
Հավաքականների ընդմիջումից առաջ Լա Լիգայում այսօր տեղի են ունենալու մի շարք հետաքրքիր հանդիպումներ: Առաջարկում ենք դրանցից երեքը:
«Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ». տուրի կենտրոնական հանդիպումը
Իսպանիայի առաջնության երրորդ տուրի կենտրոնական խաղում «Վիլյառեալը» և Մադրիդի «Ռեալը» կորոշեն ուժեղագույնին:
«Վիլյառեալը», որպես ամբողջություն, նախորդ մրցաշրջանում ձախողվեց: Թիմը երկար ժամանակ մնացել էր մրցաշարային աղյուսակի ներքևում, և միայն Խավիեր Կալեհիի մարզչական պաշտոնին վերադառնալը դրական ազդեցություն ունեցավ թիմի խաղի վրա:
Մարզչը պահպանեց իր տեղը ակումբի ղեկին: «Դեղին սուզանավը» լավ տրանսֆերային արշավ իրականացրեց: Ակումբի շարքերին միացան Ռաուլ Ալբիոլը՝ «Նապոլիից», «Լիվերպուլից»՝ Ալբերտո Մորենոն և «Էյբարից»՝ Ռուբեն Պենան: Կորուստների թվում կարելի է անվանել Պաբլո Ֆորնալսի հեռանալը:
«Վիլյառեալը» ընթացիկ առաջնության մեկնարկային հանդիպումը ձախողվեց: «Դեղին սուզանավը» «Գրանադայի» հետ խաղում 4:2 հաշվով հաղթում էր, բայց վերջում բավարարվեց միայն ոչ-ոքի արդյունքով: Թիմը անհաջող խաղաց երկրորդ փուլում ևս: Հաղթելով «Լևանտեի» դեմ խաղի ընթացքում՝ արդյունքում թիմը պարտվեց 1:2 հաշվով:
Արքայական ակումբը առաջնությունը սկսեց բարձր նոտայով: «Ռեալը» արտագնա խաղում խաղաց «Սելտայի» դեմ և 3:1 հաշվով հաղթանակ տարավ: Այնուամենայնիվ, արդեն իսկ մրցաշրջանի երկրորդ խաղում Զինեդին Զիդանի սաները արեցին նույնը, ինչով ավարտել էին նախորդ մրցաշրջանը՝ նրանք միավորներ կորցրին ակնհայտորեն զիջող թիմի հետ խաղում: Ոչ-ոքի՝ 1:1, «Վալյադոլիդի» հետ տնային խաղում:
Այնուամենայնիվ, դա զարմանալի չէ, քանի որ մադրիդյան ակումբում ամեն ինչ լավ չէ: Նախամրցաշրջանային հավաքը կարելի է համարել չկայացած՝ ներքին բախումներ, մի շարք վնասվածքներ և թույլ խաղ պաշտպանվող թիմերի դեմ. սրանք այն գործոններն են, որոնք ազդում են ներկայիս «Ռեալի» խաղի վրա:
Բացի այդ, մադրիդյան ակումբում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները: Նրանց թվում են Իսկոն, Խամես Ռոդրիգեսը, Բրահիմ Դիասը, Մարկո Ասենսիոն, Էդեն Ազարը և Ռոդրիգո Գոեսը:
Խաղը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
«Ատլետիկո» – «Էյբար». կլինի՞ հերթական 1:0-ն
Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալելու է «Էյբարին»:
Անցած մրցաշրջանի ավարտին Դիեգո Սիմեոնեն իսկական կադրային վերակազմավորում արեց «Ատլետիկոյում»: Վերջին մրցաշրջանի հիմնական խաղացողներից թիմը լքել են Անտուան Գրիզմանը, Դիեգո Գոդինը, Լուկա Էրնանդեսը, Ֆելիպե Լուիսը, Խուանֆրանը, Ռոդրին, Գելսոն Մարտինսը, Լուչիանո Վիետտոն: Նախորդ տարվա պաշտպանական գծից մնացել է միայն Խոսե Մարիա Խիմենեսը:
Այնուամենայնիվ, բավականին լավ խաղացողներ` Հեկտոր Հերերան, Ֆելիպեն, Ֆելիշը, Լյորենտեն, Լոդին, Կիրան Տրիպյեն, Հերմոսոն, ովքեր հայտնվեցին այս տրանսֆերային պատուհանում, պետք է նոր երանգ հաղորդեն մադրիդյան ակումբի խաղին:
Ինչպես գիտեք, վերջին տարիներին «Ատլետիկոն» հաղթանակներ է տանում՝ շատ հաճախ հաղթելով 1:0 հաշիվով: Նրանք սկսեցին ընթացիկ առաջնությունը՝ չփոխելով ավանդույթները: Այս արդյունքով Սիմեոնեն կարողացավ հաղթել առաջին խաղերում:
Բասկյան ակումբը սկզբից չէր տպավորում իր խաղով: Երկու տուրից հետո Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմը վաստակեց ընդամենը մեկ միավոր, չնայած մրցակիցները նորեկներին էին: Առաջնության մեկնարկային խաղում թիմը զիջեց «Մալյորկային» (1:2), որից հետո մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ:
Խաղը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին:
«Էսպանյոլ» -«Գրանադա». կհաղթե՞ն «թութակները»
Առաջնության մեկնարկից առաջ կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդես եկավ մրցաշրջանի համար հավակնոտ հայտարարություններով: Իսկապես, Եվրոպա լիգայում, որտեղ «թութակները» անցան նախորդ առաջնության արդյունքներով, «Էսպանյոլը» բավականին լավ տեսք ուներ: Թիմը առանց որևէ խնդիրների շրջանցեց մրցակիցներին՝ ցուցադրելով նախանձելի արդյունավետություն:
Սակայն, նույն օրինակով, մրցաշրջանի սկիզբը ինչ-ինչ պատճառներով չիրականացավ: Երկու տուրերի ընթացքում «թութակները» վաստակեցին ընդամենը մեկ միավոր «Ալավեսի» հետ արտագնա խաղում (0:0): Բայց մրցաշրջանի առաջին խաղում թիմը տանը պարտվեց «Սևիլիային» (0:2):
«Գրանադան» վերջին երկու մրցաշրջանները ելույթ ունեցավ Սեգունդայում: Մեկ մակարդակ ավելի ցածր առաջնությունում խաղալուց հետո «Գրանադան» իր վերադարձը տոնեց մարտական ոչ-ոքի արդյունքով՝ «Վիլյառեալի» հետ արտագնա խաղում: Եվ այդ խաղում Դիեգո Մարտինես Պենասի սաները ցուցադրեցին իրենց մարտական տրամադրվածությունը: Հանդիպման ընթացքում նրանց հաջողվել է վերադարձնել հաշիվը երեք անգամ:
Անդալուսյան ակումբը նաև մոտ էր միավորներ ձեռք բերելուն վերջին տուրի՝ «Սևիլյայի» հետ խաղում, բայց հանդիպման վերջում բաց թողեց մեկ գնդակ՝ 0:1:
Խաղը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան