
«Չեմպիոնների լիգան կարևոր է, բայց եթե չհաղթեմ այն, իմ կյանքը չի փոխվի». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
«Ինչպե՞ս դա պատահեց: Պարզապես եղավ այդպես, ոչինչ չեմ կարող ասել: Ես Չեմպիոնների լիգայի խաղերից առաջ չեմ դիտել «Շախտյորի» հանդիպումները, չեմ դիտել «Զագրեբի» և «Ատալանտայի» խաղերը: Չնայած ես գիտեմ «Ատալանտայի» մարզչին և այն փաստը, որ նրանք անհավատալի մրցաշրջան են անցկացրել: Բայց ես չեմ դիտել հանդիպումները, ուստի կարծիք չունեմ դրա վերաբերյալ:
Մենք պետք է անենք այն, ինչ պետք է՝ առաջ շարժվենք: Կարևոր է Չեմպիոնների լիգան նվաճելը: Կարևոր է, բայց եթե դա իրականություն չդառնա, ես կմնամ նույն մարդը: Առավոտյան ես կարթնանամ, լավ կուտեմ, կհամբուրեմ ընտանիքիս և լավ ժամանակ կանցկացնեմ: Չեմպիոնների լիգան կարևոր է, բայց եթե չհաղթեմ այն, իմ կյանքը չի փոխվի:
Ես անկեղծ եմ ինքս ինձ հետ, և Չեմպիոնների լիգայում կան շատ թիմեր, որոնք մեզ նման ուժեղ են: Մեկ սխալ, մեկ անհաջող խաղ, և մենք դուրս կմնանք»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան