Բաժիններ՝

Համակարգչային սրահ այցելած մի քանի հաճախորդներ ծեծել են 21-ամյա երիտասարդի

Օգոստոսի 27-ին, ժամը 23.55-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի կոտրվածք, դեմքի և գլխի շրջանների պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Շոպրոնի փողոցի 21-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Իսահակյան փողոցում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին Իսահակյան փողոցում գտնվող համակարգչային սրահ այցելած մի քանի հաճախորդներ վիճաբանության ժամանակ ծեծել են 21-ամյա երիտասարդին և Աղայան փողոց բնակիչ նրա 24-ամյա ընկերոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ հաճախորդներից մեկը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է ակումբի աշխատակիցների ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է համկարգչային սրահում ատրճանակի գործադրմամբ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը: լինեն, Վերիդ Դվին գյուղի 24-ամյա ընկերոջ հետ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 30-ին ժամը 17-ին ոստիկանություն է ներկայացել Աբովյան փողոցի 20-ամյա բնակիչը և ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը:

Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս