«Միանշանակ է, որ կոնվենցիան ամբողջությամբ ընդունվում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար». Պարգև Օհանյան
«Անկախ դատավոր» հ/կ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանի համար անհասկանալի է, թե ինչու պետք է Հայաստանում ընդունեն Ստամբուլյան կոնվենցիան։
«Միջազգային իրավունքի տեսանկյունից հասկանում եմ, բայց Հայաստանում այն ընդունելի չէ, քանի որ միանշանակ է, որ այն ամբողջությամբ ընդունվում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար։ Դեմ չեմ, որ նրանց իրավունքները պաշտպանված լինեն, սակայն դրա առիթը չեմ տեսնում։ Մենք որպես քրիստոնյաներ կամ ուղղակի հայեր՝ չենք ընդունում նրանց կողմնորոշումը, բայց դրան զուգահեռ՝ չենք էլ հալածում։ Այլ հարց է, որ նրանց հատուկ առավելություններ են տալու, դրան դեմ ենք, քանի որ այդ ամենն ազդելու է մեր ընտանիքի, երեխաների դաստիարակության ու հոգևոր շատ արժեքների վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախկին դատավորը։
Զվարթ Խաչատրյան