Բաժիններ՝

Օզբիլիսը «Փյունիկ»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով. Պաշտոնական

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:

Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:

Հայաստանի հավաքականում Օզբիլիսը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Օզբիլիզին:

Օզբիլիսի ֆոտոշարքը «Փյունիկի» մարզահագուստով և հարցազրույցն ակումբի կայքում կլինի ֆուտբոլիստի Հայաստան ժամանելուն պես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031