Բաժիններ՝

Պատմական Անի այցելողների թիվը զգալիորեն ավելացել է

Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող հայոց պատմական մայրաքաղաք Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է:

Այս մասին հայտնում է թուրքական «Թայմթուրք» լրատվամիջոցը:

Լրատվամիջոցը, Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաքն անվանելով «քաղաքակրթությունների օրրան», «հազար ու մի եկեղեցիների քաղաք» և այլն, հայտնում է, որ Անի այցելողների թիվը զգալիորեն ավելացել է հատկապես 2016 թվականի հուլիսից հետո, երբ Անին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Ըստ տվյալների՝ այս տարվա ընթացքում Անիի ավերակներ է այցելել 70 հազար 603 այցելու, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ՝ մոտ 16 հազարով ավելի է:

Լրատվամիջոցը նաև հակիրճ անդրադարձել է Անիի պատմությանը և նշել, որ այն 961-1045 թվականների ընթացքում եղել է Բագրատունյաց հայոց թագավորության մայրաքաղաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս