Բաժիններ՝

«Ատլետիկոն» ցանկանում է վարձակալել Իկարդիին

«Ատլետիկոն» մտադիր է միանալ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի համար մղվող պայքարին, հայտնում է Cadena COPE-ը:

Միլանցիները ցանկանում են նոր թիմ գտնել 26-ամյա հարձակվողի համար «Մանչեսթեր Յունայթեդից» Ալեքսիս Սանչեսին ստորագրելուց հետո:

Հարձակման գծի համար «Ատլետիկոյի» առաջնային նպատակը Ռոդրիգոն է «Վալենսիայից», սակայն մադրիդյան ակումբը դժվարությունների բախվեց այս տրանսֆերն իրականացնելիս, քանի որ դեռ չի կարող համաձայնության գալ «Միլանի» հետ կիսապաշտպան Անխել Կորեայի տրանսֆերի հարցում:

Այդ պատճառով «Ատլետիկոն» դիտարկում է այլընտրանքներ, և Իկարդիին մեկ մրցաշրջանով վարձակալելը տարբերակներից մեկն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրն Իկարդիի հետ և բաց թողնել նրան վարձակալությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս