
18-ամյա աղջիկը հեծանիվ է գողացել

Օգոստոսի 30-ին, ժամը 16.50-ին ոստիկանության Կապանի բաժնում Մ.Պապյան փողոցի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ օգոստոսի 27-ի ժամը 23.30-ից մինչև օգոստոսի 28-ի ժամը 09.15-ն իրենց շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկից գողացել են որդու հեծանիվը:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Կապանի Շինարարների թաղամասի 18-ամյա մի բնակչուհի: Նա նույն օրը, ժամը 17.35-ին հրավիրվել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: