Ինչո՞ւ հետաձգվեց Ստամբուլյան կոնվենցիան. Փաշինյանը բացատրել է, որ հնարավոր է կանգնեն փաստի առաջ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում եւ առայժմ կանցնի փորձագիտական եւ մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխանության վերնախավը, «Իմ քայլը» խմբակցության առանցքային դեմքերը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ:
Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռեւս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը: Փաշինյանը բացատրել է, որ այն հնարավոր է վիճարկվի ՍԴ-ում, եւ իրենք կանգնեն փաստի առաջ:
Փաստացի, բացի ընդհանուր բուռն դժգոհություններից, նաեւ սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առկախվել են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: